News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների ԱԳՆ-ն Թուրքիայում գտնվող թագավորության հպատակներին զգուշանալու կոչ է անում:

«Մարտի 11-ից Նիդեռլանդների ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական լարվածության իրադրություն է ստեղծվել: Զգու՛յշ եղեք ամբողջ Թուրքիայի տարածքում եւ խուսափե՛ք հանրահավաքներից ու մարդկանց կուտակումներից»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Այդ նույն օրը ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները կանչել են Նիդեռլանդների դեսպանին, որպեսզի նրան դիվանագիտական նոտա հանձնեն՝ Ռոթերդամում բողոքի ակցիաների ժամանակ Նիդեռլանդների ոստիկանության գործողությունների անթույլատրելիության մասին: Թուրքիան կարծում է, որ ոստիկանության միջամտությունը «չափազանց էր» եւ խնդրում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին:

Շաբաթ երեկոյան Ռոթերդամում թուրքական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ընդդեմ Նիդեռլանդների իշխանությունների վերաբերմունքի Թուրքիայի կառավարության անդամների նկատմամբ: Հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է ջրցաններ ու շներին, ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ շշեր ու քարեր են նետել:  Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները երկրից արտաքսել են Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականութւյան հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայային:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ