Տղամարդիկ նախկինի պես գերիշխում են աշխարհում, նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք առաջադեմ են համարվում: Նյու Յորքում Կանանց հարցերով հանձնաժողովի 61-րդ նստաշրջանի բացման ժամանակ ելույթն այսպես է սկսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Նա ընդգծել է, որ տղամարդկանց շովինիզմը կանանց խանգարում է բացահայտել իրենց պոտենցիալը, արդյունքում դրանից բոլորն են տուժում:
«Մենք բոլորս ավելի լավ կապրենք, երբ «նոր հնավորությունների դուռ» բացենք կանանց եւ աղջիկների համար. դասարաններում եւ նիստերի դահլիճներում, զինված ուժերի շարքերում, խաղաղության բանակցություններում՝ գործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է նա:
Հանձնաժողովի նստաշրջանը կտեւի մինչեւ մարտի 24-ը: