News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «ահաբեկչությանն աջակցելու» մասին մեղադրանքներն աբսուրդ է համարում: Ըստ AFP-ի՝ այս մասին հայտարարել է կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը:

«Կանցլերը մտադիր չէ մասնակցել սադրանքի խաղին: Այդ մեղադրանքներն աբսուրդ են»,- ասված է Զայբերտի տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը հռետորական հարցադրում էր արել, թե ինչո՞ւ է «Մերկելը սատարում ահաբեկիչներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ