News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել նոթատետրից կարդալ իր սեփական գրառումները ՝ պատճառաբանելով, որ ձեռագիրը վատն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը նշումներ էր արել նոթատետրում, երբ համաժողովի ժամանակ լսում էր բիզնեսմենների զեկույցները, որպեսզի հետո մեկնաբանի դրանք։

Բիզնեսմեն Վլադիմիր Պոտանինի ելույթից հետո Պուտինը դժվարացել է կարդալ իր գրածները։ «Կարելի է մինչեւ երեկո քննարկել, ժամանակը չի բավականացնի։ Աշխատանքի արտադրողականության ու եկամուտների աճի մասին․․․ Հենց երեկ էինք այդ թեման քննարկում։ Դա , ինչպես դուք ասացիք, առիթ չէ ․․․ինչի՞ համար։ Հոռետեսությա՛ն։ Ես այնպես եմ գրել, որ ինքս կարդալ չեմ կարողանում։ Ինչպես դպրոցում»,- ծիծաղելով ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ