News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարության դրամաշնորհով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) Հայաստան է հրավիրել Իտալիայից մասնագետների, որոնք հայ վարպետներին եւ դերձակուհիներին են փոխանցել նորաձեւության վերջին միտումները: Աշակերտներն ընդունակ են եղել. նրանց հավաքածուն 5900 B.C. ապրանքանիշի ներքո արդեն նկատել են Ռուսաստանի միջին եւ բարձր գնային հատվածի հագուստի ցանցային խանութների մենեջերները:

Առաջին պատվերներն արդեն ստացվել են, իսկ մարտին բանակցությունների համար կժամանեն եւս 2-3 ընկերությունների ներկայացուցիչներ: 5900 B.C. առցանց կատալոգին ուշադրություն են դարձրել նաեւ Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տանը, իսկ տեսնելով պատրաստի արտադրանքի որակը՝ հայտնի կուտուրյեն հայ արտադրողներին է վստահել իր հեղինակային հավաքածուներից մի քանի մոդելների կարը, որոնք ցուցադրվել են Փարիզում:

2016-ի նոյեմբերի 21-24-ը Վիեննայում այդ ծրագիրը ճանաչել են լավագույններից մեկը UNIDO-ի 50 տարվա աշխատանքի ընթացքում։ Տեսնելով, թե ինչ հաջողությունների են հասել հագուստի վարպետները, որոշել են ծրագիրը երկարաձգնել՝ ընդգրկելով նաեւ կոշիկ ու կաշվե արտադրանք (որոնք նույնպես ժամանակին պահանջված էին Միությունում)։

Մանրամասները պատմում է UNIDO-ի՝ «Հայաստանում արտահանմանը միտված ոլորտների մրցունակության բարձրացումը արդիականացման ու շուկաներ մուտք ապահովելու հաշվին» ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանը:

-Ռուսական շուկան պահպանո՞ւմ է գնողունակությունը՝ հաշվի առնելով վերջին 2 տարիների տատանումները։ Ու կարո՞ղ է արդյոք հայկական ապրանքը մրցակցել։

-Այնտեղ ձգտում են հնարավորինս շատ օգտվել տեղական ու եվրասիական արտադրանքից։ Առաջ ռուսական ցանցերը կարի պատվերների մեծ մասը Վիետնամ ու Չինաստան էին ուղարկում։ Իսկ հիմա արդեն 15-20 տոկոսը Ռուսաստանից ու մնացած ԵՏՄ-ից են գնում։ Ռուսաստանում կան նաեւ կտորների արտադրանքն ընդլայնելու ծրագրեր

Իսկ Հայաստանին Ռուսաստանում աշխատել օգնում է ԵՏՄ-ին անդամակցությունը ու ընթացակարգերի պարզությունը։ Մեկ այլ առավելություն է աշխարհագրական մոտ դիրքերը։ Ապրանքը կարելի է Մոսկվա հասցնել 5-6 օրում (եթե Վերին Լարսում որեւէ ֆորս մաժորային իրավիճակ չլինի)։ Իսկ հաշվի առնելով, որ որոշ խմբաքանակներ կարող են փոքր ծավալների լինել, ապա կարելի է ուղարկել նաեւ օդանավով, ընդամենը 3 ժամում։ Բացի դրանից, չնայած ապրանքի ինքնարժեքը ձեւավորվում է դոլարով (հումքը) ու դրամով (էլետրականությունն ու աշխատավարձերը) , բայց պայմանագրերը կարելի է կնքել նաեւ ռուբլով՝ քանի որ արժութային ռիսկերի ժամկետները փոքր են, ու որոշ բանկեր կարողանում են առաջարկել այնպիսի սխեմաներ, որոնք մեղմում են արժութային տատանումները։

Իսկ երբ ապրանքը գալիս է օրինակ Չինաստանից, ստիպված ես մոտ 2 ամիս սպասել։ Նման ժամկետների դեպքում արժութային տատանումները կարող են անկանխատեսելի լինել, դրա համար էլ Ռուսաստանի հետ հիմնականում աշխատում են դոլարով։ Իսկ եթե դուք պատրաստ եք աշխատել ռուբլով՝ դա առավելություն է։

Բացի դրանից, ռուս գնորդները գիտեն, որ Հայաստանում բարձրանում է կարի որակը։ Մեր հավաքածուները, որոնք մենք ներկայացնում ենք Մոսկվայում CPM հեղինակավոր ոլորտային ցուցահանդեսում՝ հենց հայկական բարձր որակի վկայությունն է։ Դրա համար էլ շատ առեւտրային ցանցեր մեզ արդեն ճանաչում են։

Երեւանում գործո՞ւմ է այն դպրոցը, որը բացվել է միլանյան Istituto di Moda Burgo-ի հետ համագործակցության արդյունքում։

-Այո, մեր Atex Burgo դպրոցն արդեն առաջին շրջանավարտներն ունի, որոնք ակտիվ մասնակցում են հավաքածուների ստեղծմանը։ Առաջին հավաքածուի ժամանակ, 2015-ին, նրանք դեռ սովորում էին, իսկ երկրորդի ժամանակ արդեն լիարժեք դրսեւորել են իրենց։ Իտալացի փորձագետները, տեսնելով նրանց աշխատանքը, ասել էին՝ այս ուսանողները պատրաստի կադրեր են։ Atex Burgo-ի դասավանդողները որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում Միլանում, այնպես որ մեր ուսանողները ուսումը ստանում են Istituto di Moda Burgo–ի մեթոդաբանությանը համապատասխան ու ստանում են միջազգային դիպլոմներ։ UNIDO – ի ծրագրով մենք նրանց համար ձեռք ենք բերել անհրաժեշտ սարքավորում՝ պլոտտեր ու գրաֆիկական պլանշետ (digitizer)։ Դրանց օգնությամբ կարելի է թվայնացնել պատրաստի նախշերը հագուստի մոդելների համար,՝ բազմապատկել դրանք ու նորերը ստեղծել։

Ռուսական շուկայից արդեն պատվերներ ունե՞ք

Այո, եւ միջին, եւ միջինից բարձր սեգմենտում, եւ կուտյուրներից։ Մենք շարունակում ենք աշխատել Վալենտին Յուդաշկինի հետ։ Մոտ մեկ տարի առաջ Յուդաշկինի Նորաձեւության տանը ուշադրություն էին դարձրել մեր օնլայն կատալոգին ու խնդրել էին ուղարկել նմուշները։ Երբ տեսան, թե ինչ որակյալ է կատարված աշխատանքը, ցանկացան աշխատել մեզ հետ։ Մեզ առաջարկեցին աշխատել վերարկուի ու կոստյումների վրա, բայց հետաքրքրվեցին նաեւ մեր տրիկոտաժով, քանի որ դրա արտադրությունը մեզ մոտ զարգանում է։ Եվ ահա արդյունքը՝     2016-ի հոկտեմբերին Յուդաշկինը Փարիզում ներկայացրեց մի հավաքածու, որում կար նաեւ մեր արտադրանքը։ Դիզայնը բնականաբար Յուդաշկինինն է։

Մենք շարունակեցինք աշխատել ու բառացիորեն օրերս, Յուդաշկինի հերթական ցուցադրության ժամանակ, Փարիզում, նորից ցուցադրվեց մեր մոդելներից մեկը։ Մյուսը ներառված է Յուդաշկինի «հարսանեկան զգեստների հավաքածուի» մեջ։ Մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանում կարված մոդելները պարբերաբար հայտնվում են նորաձեւության ամենահայտնի պարբերականների՝ օրինակ Vogue-ի էջերին։

Մեր արտադրանքով հետաքրքրվում են նաեւ ռիթեյլերական ցանցերի ներկայացուցիչները (որպես կանոն 150 խանութից սկսած մաստշաբով) , որոնք աշխատում են Medium Medium High սեգմենտում։ Մենք ունենք նման ցանցերի հետ համագործակցելու դրական փորձ։ Մշտական գործընկերներից մենք երախտիքի խոսք ենք ստանում։ Բնականաբար մենք նաեւ նոր կապեր ենք հարթում՝ օրինակ արդեն մարտին Հայաստանում սպասում ենք մեկ այլ հայտնի ռիթելյելրի ներկայացուցիչներին։

Հաշվի առնելով, որ ծրագիրը Ռուսաստանն է ֆնանսավորում, արդյո՞ք անհրաժեշտ է կտորների մի մասն այնտեղից գնել։

Նման պայման մեր առջեւ դրված չէ։ Մենք կցանկանայինք, որ մեր ձեռնարկությունները կտորը Ռուսաստանից գնեին։ Որքան շատ գնենք ռուբլով, այդքան հեշտ է հետո նույն ռուբլով վաճառելը։ Բայց Ռուսաստանում բավարար քանակության տեքստիլ դեռ չկա, ու այն ամբողջությամբ օգտագործում են տեղի արտադրամասերը։ Սակայն արտասահմանյան արտադրության կտորները նույնպես կարելի է Ռուսաստանից գնել՝ արտադրող ընկերություններից շատերն այնտեղ ներկայացուցիչներ ունեն։ Այնպես որ այդ հնարավորությունը նույնպես մենք դիտարկում ենք։

Երկրորդ փուլում ծրագիրն ուզում է աջակցել նաեւ կոշիկ ու կաշվե արտադրանք արտադրողների՞ն։

Այո, Ընդ որում մենք պատրաստ ենք աջակցել նաեւ հումքի արտադրությունը

Ոլորտի հետագա զարգացման համար շատ կարեւոր է Հայաստանում հարթել արտադրության ամբողջական ցիկլը ՝ հումքից սկսած մինչեւ պատրաստի արտադրանք։ Դրա համար լավ նախադրյալներ կան՝ վերջերս մենք այցելել էինք Երեւանի կաշվի գործարան, որտեղ ներդրող է հայտնվել ու ձեռնարկությունն արդիականացվել է։ Այսօր նրանք կարող են առաջնային քրոմային դաբաղում անել ու ստանալ «վեթ բլյու» կաշի, իսկ մնացած գործողությունները ՝ նախադաբաղումը, չորացումը , ներկելը արտասահմանում են անում։ Բայց մոտ ապագայում այդ ամենը կկարողանան Հայաստանում իրականացնել։ Վստահ ենք, որ շուտով մեր կոշկագործների տրամադրության տակ (նրանցից մի քանիսի հետ մենք հիմա պայմանավորվում են ծրագրի շրջանակում համագործակցելու մասին) լավ տեղական հումք կհայտնվի։ Հավելեմ, որ մենք ուզում ենք ծրագրի մեջ ներառել նաեւ աքսեսուարներ արտադրողներին։

Պետք է նշել, որ ռուսական շուկայում մեր կոշիկ արտադրողները արդեն վաղուց են աշխատում։ Ընդ որում , ինչը մեզ հաճելիորեն զարմացրեց, նրանք ստեղծում են կոշիկ ոչ թե առանձին մոդելներով, այլ հավաքածուներով։ Այսինքն նրանք արդեն գիտեն, թե ինչպես է նախընտրելի շուկա դուրս գալ։ Մեր կողմից մենք պատրաստ ենք հրավիրել արտասահմանցի փորձագետների, որոնք կօգնեն մեր արտադրողին յուրացնել արտադրության նոր տեխնոլոգիաներ ու կծանոթացնեն նրան դիզայնի նորագույն միտումներին։ Իսկ հետո կներկայացնենք նոր հավաքածուներ միջազգային՝ այդ թվում ռուսական պրոֆիլային ցուցահանդեսներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ