News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը, որում 2017-ին ընդգրկվել է 2043 մարդ,ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մեկ տարի առաջ աշխարհում 1810 միլիարդատեր կար, հայտնում է Meduza–ն։

Ինչպես եւ նախորդ չորս տարիներին, ցուցակի առաջատարը Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 86 մլրդ դոլար կարողությամբ։ Գեյթսին վերջին 23 տարիներին 18 անգամ անվանել են մոլորակի ամենահարուստ մարդը՝ անցած տարի նրա կարողությունն աճել է ավելի քան 10 մլրդ-ով։ Երկրորդ տեղում ներդրող Ուորեն Բաֆետն է ՝ 75․6 մլրդ դոլարով։

Երրորդ տեղը զբաղեցրել է Amazon –ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 72․8 մլրդ դոլար։ Բեզոսը մեկ տարում 27․6 միլիարդով շատ է վաստակել, քան Forbes–ի ցուցակի մյուս միլիարդատերերը։ Հագուստի խանութների Zara ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան՝ 71․3 մլրդ-ով , չորրորդ տեղում է հայտնվել, իսկ հինգերորդ տողում՝ 56 միլիարդով Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մոտ 100 ռուսաստանցի կա, նրանցից ամենամեծը ձեռներեց Լեոնիդ Միխելսոնի կարողությունն է ՝ 18․4 մլրդ դոլարով նա հայտվել է 46-րդ հորիզոնականում։

Աշխարհի 2043 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 7․67 տրիլիոն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ