News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի նախկին թիկնապահ Ռոխուս Միշը բացահայտել է Հիտլերի մահվան մասին մինչ այդ անհայտ որոշ մանրամասներ իր «Հիտլերի վերջին վկան» գրքում։ Այդ գրքից մեջբերումներ է ներկայացրել The Sun պարբերականը

«Մահացած ՀԻտլերի աչքերը բաց էին, իսկ գլուխը՝ թեթեւակիորեն առաջ եկած։ Եվան  (Բրաունը՝ Ադոլֆի կինը) նրա կողքին էր, ոտքերը առաջ մեկնած, գլուխը խոնարհած դեպի Ադոլֆը։ Նրա կոշիկները բազմոցի տակ էին»,- հիշում է իր գրքում Միշը։

Ռոխուս Միշը Հիտլերի կողքին է եղել ընդհուպ մինչեւ 1945-ի ապրիլ։ Նրա մահվան պահին Միշը կողքի սենյակում էր։

1945-ի ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերը ինքնասպան էր եղել ինքն իրեն կրակելով, իսկ նրա կինը ինքնասպան էր եղել թույն խմելու միջոցով։ Ֆյուրերի թողած ցուցումների համաձայն՝ նրանց մարմինները հանել էին բունկերից, վրան բենզին լցրել ու այրել։

Ռոխուս Միշը մահացել է 2013-ին Բեռլինում 96 տարեկանում։ Մինչեւ կյանքի վերջին վայրկյանները նա հավատարիմ էր մնացել նացիզմի գաղափարներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ