News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Washington Post  թերթի ֆոտո բլոգում հրապարակվել են մի շարք լուսանկարներ կին- կադետների մասին, որոնք սովորում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններում։ Լուսանկարների հեղինակը Լենա Մուչան է։

Հոդվածում նշվում է, որ «հայերի ու ադրբեջանցիների միջեւ անցած տարվա բախումները» ավելի շատ երիտասարդ հայ կանանց են դրդել մարտահրավեր նետել ավանդական գենդերային դերին ու զենք վերցնել ձեռքները։ Ընդ որում լուսանկարիչը նշում է, որ նրանք առաջվա պես բախվում են կոնսերվատիվ հասարակության թյուրըմբռնման հետ, քանի որ ուզում են կարիերա անել մի մասնագիտության մեջ, որտեղ կանանց մուտքն առանձնապես չի խրախուսվում։

2014-ին Երեւանի ռազմական ակադեմիա են ընդունվել առաջին 23 աղջիկները։ Մի տարի հետո նաեւ Ստեփանակերտի բարձրագույն ռազմական դպրոցը սկսեց աղջիկ դիմորդներ ընդունել ։

Լուսանկարիչը երկու հաստատություններն էլ այցելել է ։ Նա նշում է , որ չնայած շատերի ընտանիքներում զինծառայողներ կան, բայցևայնպես աղջիկները դեռ իրենց ընտրած ճանապարհին դժվարությունների են բախվում։ «Կանայք չպետք է լինեն բանակում, դա նրանց տեղը չէ։ Նրանք պարզապես տղամարդկանց նման չեն»,- համարում է Երեւանի ռազմական ինստիտուտի ֆիզիկական պատրաստվածության հրահանգիչներից մեկը։

Լուսանկարչի խոսքով, աղջիկ կադետների հետ շփվելով, ինքը նրանց մեջ նկատել է «հանգիստ, նորմալ երիտասարդ կանանց, որոնք մտքեը, հոգսերը ու երազանքները չեն տարբերվում ամբողջ աշխարհի երիտասարդ կանանց մտքերից»։

Լուսանկարիչը շեշտում է, որ Հայաստանում կանայք սովորաբար հայրական տունը չեն լքում մինչեւ ամուսնանալը։ Հենց այս պատճառով էլ կին կադետների միջեւ հատուկ վստահական հարաբերություններ են ։ «Նրանք ոչ թե զուտ համակուրսեցիներ են, այլ ընտանիքի անդամներ»,- ասում է Մուչան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ