News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի օրագիրը, որը նա վարել է երիտասարդ տարիքում եւ որտեղ հիացմունքով է արտահայտվել նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մասին, Բոստոնում դրվել է աճուրդի, հաղորդում է BBC-ն:

1945 թվականին արված գրառումներում 28-ամյա Քենեդին գրել է, որ Հիտլերը «դուրս կպրծնի այսօր իրեն շրջապատող ատելությունից՝ ինչպես պատմության ամենանշանակալի կերպարներից մեկը»: «Նա պատրասված է այն նյութից, որից լեգենդներ են ստեղծվում»,- գրել է ապագա նախագահը:

Գրառումներում նա նշում է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդն «իր երկրի համար անսահման հավակնություններ է ունեցել, ինչի պատճառով ընկալվել է որպես սպառանալիք»: Քենեդիի կարծիքով՝ Հիտլերի կյանքն ու մահը շրջապատված է եղել հանելուկներով, որոնք «կապրեն նրանից հետո»:

Այդ գրառումները նա կատարել է Հիտլերի մահից մի քանի ամիս անց Բավարիայում գտնվող Հիտլերի թեյարան՝ Կելշտայնհաուս այցելելուց հետո: Այդ ժամանակ Քենեդին ճանապարհորդում էր Եվրոպայում որպես լրագրող՝ Խաղաղ օվկիանոսում ծառայությունն ավարտելուց հետո:

Օրագիրը վաճառքի կհանվի ապրիլի 26-ին: Արժեքը կարող է հասնել մինչեւ 200 հազար դոլարի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ