News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բունդեսթագն օրենք է ընդունել Գերմանիայի տարածքում ռադիոակտիվ թափոնների պահեստարան փնտրելու մասին: Փաստաթղթում շարադրված են այդպիսի գերեզմանատեղիին ներկայացվող պահանջները եւ դրան համապատասխանող վայրի ընտրության ընթացակարգը, որը պետք է գտնել մինչեւ 2031 թվականը: Ոչ մի շրջան արտոնյալ չի համարվում եւ ցուցակից չի բացառվի: Նախատեսվում է պահեստարանը շահագործել ընթացիկ հարյուրամյակի կեսին, որտեղ կբերվեն գերմանական բոլոր ԱԷԿ-ների միջուկային թափոնները, փոխանցում է DW-ն:

Գերմանիայի կառավարության եւ դաշնային հողերի 24 ներկայացուցիչներից կազմված հատուկ հանձնաժողովը, որի մեջ մտել են քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ, գիտնականներ եւ արհմիության աշխատողներ, նաեւ հեգեւորականներ, խորհուրդ է տվել միջուկային թափոնները պահել 300 մետրից ոչ պակաս խորությամբ լեռնապարներում: Օգտահանման գոտին պետք է հասանելի լինի 500 տարի, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի թափոնները հանել: Ծրագրվում է ընդամնեը պահպանել մոտ 30 հազար խորանարդ մետր բարձրռադիոակտիվ թափոններ:

Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում Բունդեսթագը նոր օրենքը կհաստատի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ