News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականին Երկրի ժամն անցկացվում է մարտի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ից միչեւ 21:30-ը: Երկրի ժամը (Earth Hour) ամենամյա միջազգային ակցիա է՝ կազմակերպված Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից (World Wide Fund for Nature, WWF), որն ամեն տարի անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը: Այդ օրը աշխարհի տարբեր երկրների մարդիկ մեկ ժամով լույսը եւ մյուս էլեկտրական սարքերն անջատում են: Ակցիայի նպատակը մեր մոլորակի կլիմայի փոփոխությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրության գրավումն է, իրենց աջակցության ցուցաբերումը տվյալ էկոլոգիական հիմնախնդրի լուծման գործողությունների միավորման անհրաժեշտությանը: «Երկրի ժամն» առաջին հերթին բնությանը խնամքով վերաբերվելու խորհրդանշական ակցիա է, մոլորակի կլիմայի պահպանության վճռական գործողությունների եւ նրա սահմանափակ պաշարների մասին մտահոգվելու հասարակական կոչ, փոխանցում է Calend-ը: 

Գիտնականների տվյալներով՝ 2003 թվականին էկոհամակարգերի վրա մարդու գործունեության ազդեցությունն այնքան է աճել, որ եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա 2050 թվականին մարդիկ երկրորդ մոլորակի կարիք կունենան, որպեսզի բավարարեն մարդկության էներգիայի, ջրի, սնունդի, թափոնների պահեստավորման պահանջմունքները… Հետեւաբար մոլորակի պահպանության հիմնախնդիրն անհրաժեշտ է միասին լուծել եւ տարբեր մակարդակներով, իսկ այսօրվա ակցիայի միջոցով աշխարհի ցանկացած կետում յուրաքանչյուր մարդ իր մտահոգությունն է արտահայտում բնական պաշարների սպառման վերաբերյալ եւ «քվեարկում» առողջ մոլորակի օգտին:

Երկրի ժամն այսօր մոլորակի ամենատարածված էկոլոգիական ակցիան է, որին ամբողջ աշխարհում մասնակցում է ավելի քան 175 երկրների եւ գրեթե 7 հազար քաղաքների 2 մլրդ-ից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ