ԱՄՆ Սենատի անդամ Չակ Շումերն ու հայկական ծագումով հայտնի իրավաբան Մարկ Գերագոսը ելույթ կունենան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվելու է Նյու Յորքում։

Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ են հավաքվելու Նյու Յորքի Թայմս սքվերում։ Միջոցառումը նվիրված է լինելու այն 1․5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, որոնք զոհվել էին 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության ժամանակ։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայտնի արտիստներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու հումանիստներ։

Այս տարի միջոցառման թեմատիկան է «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ․ ժխտումն անկասկած հանցագործություն է»։

Մինչ այդ ՝ ապրիլի 22-ին Բրուքլինի կամրջով հետիոտների մարաթոն է կազմակերպվելու, իսկ Նյու Ջերսիում ծրագրված է միջոցառում, որին ներկա են լինելու օլիմպիական  Միհրան Հարությունյանը ու խառը մենամարտի չեմպիոն Ալբերտ Ղազարյանը։