News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:

NEWS.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ հայցադիմումները դեռ չեն ստացել, սակայն գիտեն արդեն, որ 30 տնօրեն պահանջում է իրենցից հերքում եւ որպես փոխհատուցում 2 միլիոնական դրամ:

«Մի կողմից, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարներ են, մեկը մյուսին կրկնող հայցեր են ներկայացրել, ՀՀԿ-ի անդամներ են մեծ մասը, կարող են դատի տալ, պահանջել 1 մլրդ դրամ, մյուս կողմից այլ հարց է դատարանի դիրքորոշումը: Մենք վստահ ենք՝ որեւէ մեկին չենք զրպարտել, բարեխղճորեն հրապարակել ենք մեր հավաքած տեղեկությունները: Եթե հայցերը մերժելուց տարբեր այլ որոշումներ կայացվեն, մենք դա կդիտարկենք որպես իրավունքների իրացման դեմ Խոսքի ազատության իրացման դեմ ոտնձգություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների շատ օգտագործումներ է արձանագրել։ Մասնավորապես՝ ավելի քան 100 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ