News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ներկայացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր ծրագրերն ու հետագա քայլերը, բայց հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

«Ես չեմ պատրաստվում ասել՝ ինչ եմ անում, ինչ եմ մտածում: Ես չեմ վարվում այնպես, ինչպես մյուս վարչակազմերը, որոնք հաղորդում են, թե ինչ են ուզում անել չորս շաբաթ հետո: Դա այդպես չի աշխատում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ԱՄՆ կողմից ԿԺԴՀ-ին ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին հարցին:

«Տեսնենք, ինչ կլինի հետագայում: Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի, խաղաղություն կլինի: Բայց գիտեք, այդ ջենտլմենի (ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի) հետ զրույցներ արդեն վաղուց են տարվում»,- ասել է Թրամփը:

Նա նաեւ ավելացրել է, որ այդ «ջենտլմենը» նախկինում «օգտագործել է» ԱՄՆ-ին: «Տեսնենք, ինչ կլինի, ես պարզապես չեմ հայտարարում իմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ