News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այցելել է Մաշտոցի պողոտա, ուր ասֆալտապատման նպատակով կտրտած է ասֆալտի որոշ հատվածներ։

«Համապատասխան ծառայությունները քանդել են ասֆալտը եւ Երեւանի Մաշտոցի պողոտան, կարելի է ասել հանրապետության թիվ մեկ պողոտան արդեն որքան ժամանակ, 4-5 օր, այս վիճակում են:  Ինչ-որ մարդկանց մտքով անցել է, որ կարելի է Մաշտոցի պողոտան քանդել եւ 4 օր պահել այդ վիճակում: Սա ինչի՞ համար է արվում, ուզում են ցույց տալ, որ Տարոն Մարգարյանը ասֆա՞լտ է անում: Այստեղի երթեւեկությունն արդեն 4 օր կաթվածահար է», - ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ տեղադրել:

«Պետք է քթի ծակ ունենալ եւ հասկանալ, որ չի կարելի Երեւանի գլխավոր պողոտան կաթվածահար վճակում պահել։ Սա ցույց է տալիս, որ Երեւանում փաստացի քաղաքային իշխանություն չկա, կամ քաղաքային իշխանության խնդիրը ժողովրդի նյարդերի հետ խաղալն է: Սա ուղղակի անթույլատրելի վիճակ է»,-ընդգծել է Փաշինյանն ու հավելել. «Ուզում եմ ուղղակի ասել, որ, Տարոն ջան, սիրուն չի, սա ուղղակի նշանակում է մարդկանց պրկված նյարդերի հետ խաղալ»:

Փաշինյանը նշեց, որ իր կողմից Երեւանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո այսպիսի երեւույթները կբացառվեն. «Դեռ պետք է պարզաբանվի, թե ում մեղավորությունն է սա, որ մարդիկ արդեն մեկ շաբաթ ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլ քաղաքի փոքր կենտրոնը վերածել են անթույլատրելի վիճակի»:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ