News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի շարք համաշխարհային բանակների անվանումը հիշեցնում է այլ պետությունների միջամտելու, ցեղասպանության, ահաբեկչության քարոզի եւ պետական հեղաշրջումների մասին, ինչպես նաեւ ազգի ու օրենքի պահանջների նկատմամբ անտարբերության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է IRNA-ն։

Նա այդ նկատողություններն արել է Բանակի ազգային օրվա հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ։

Նա հավելել է, որ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի բանակը դարձել է հպարտության ու խաղաղության աղբյուր՝ ամբողջ աշխարհի ու տարածաշրջանի պատմության մեջ։

Իրանի նախագահի խոսքով՝ երկրի զինված ուժերի պատրաստականությունն այսօր ավելին է, քան երբեւէ պատմության մեջ։

Իրանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը ոչ միայն տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք չեն ներկայացնում, այլեւ նախադրյալ են հանդիսանում տարածաշրջանային համագործակցության, հավաքական կայունության ու անվտանգության համար։ «Մենք վստահեցնում ենք մեր հարեւաններին այն մասին, որ Իրանի ռազմական ուժը կարող է որպես պաշտպանություն ծառայել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի համար», հավելել է Ռոհանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ