News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը ոչ մի խնդիր չունի, որ Աբխազիայով դեպի Հայաստան ու Վրաստան բեռների տարանցումը վերականգնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է Աբխազիայից Հայաստան բեռների տարանցման վերականգնման հարցում, հաղորդում է «Sputnik Աբխազիա»-ն։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի կողմից հարցը լուծելու հետ կապված խնդիրներ չկան։

Նրա խոսքով՝ դրա համար նույնիսկ իրավական հիմք կա։ «Դրանք պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ 2011 թվականին»։

«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցման վերականգնման հարցում։ Այսօր Աբխազիայի նախագահն ասել է, որ ինքը դեմ չէ դրան։ Այդ պատճառով էլ դա արդեն մեզանից կախված չէ, այլ մյուս երկրներից, որտեղ տարանցումը պետք է լինի»,- հավելել է նախարարը։

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի խոսքով՝ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ «Դա կօգնի ունենալ լրացուցիչ միջոցներ, ես չեմ կասկածում, որ գործընթացի հարցը կարող է լուծվել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ