News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Պետհեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի նախագահը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է վարվել իր ընդդիմախոսների հետ։ Հիմա, սահմանադրական բարեփոխումից հետո, նա ավելի շատ իշխանություն կունենա, ու դա, ինչպես ցույց է տալիս նվազագույն առավելությամբ նրա հաղթանակը, երկրի պառակտման ֆոնին»,- գրում է գերմանական Focus պարբերականի թղթակից Ուլֆ Լյուդեկեն, որը  Թուրքիայի հարցերով փորձագետ Ուդո Շթայնբախի հետ զրուցել է այն մասին, թե ինչ է նշանակում Էրդողանի հաղթանակը նրա հակառակորդների համար

Շթայնբախի կարծիքով Էրդողանի հակառակորդներին բարդ ժամանակներ են սպասում։ «Այս մասին են վկայում անմիջապես հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին»։

Փորձագետն ակնկալում է, որ Էրդողանը այսուհետ էլ կշարունակի աշխատանքից ազատել ու պաշտոններից զրկել քաղաքական ընդդիմախոսներին։ Անցանկալի թեկնածուների մուտքը որոշակի ոլորտներ կարգելվի։ Օրինակ պետհեղաշրջման փորձից հետո քաղաքական զտումներից ամենաշատ տուժած ոլորտը կրթությունն էր։

Focus-ի փոխանցմամբ մոտ 40 հազար թուրքեր, տարբեր տեղեկություններով, առայսօր ճաղերի ետեւում են ու սպասում են դատավարություններին՝ նրանց կասկածում են ապստամբների հետ կապերի մեջ։ Շթայնբախը մտավախություններ ունի, որ Էրդողանը կարող է կալանավորումների հերթական ալիքը ձեռնարկել։ «Վերջին օրերին լրագրողներից ու ընդդիմադիրներից մեր ստացած տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Շատերին անմիջական վտանգ է սպառնում»։ Փորձագետը առաջնորդվում է նրանով, որ «ռեպրեսիաներն կլինեն այնքան զանգվածային, որքան եռանդուն ընդդիմադիր ուժերը կհայտնեն քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների մասին»։

Մեկնաբանելով մահապատիժը վերականգնելու մասին Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը՝ Շթայնբախը նշում է, որ այն կամայականությունը, որով Էրդողանը վարվում է քաղբանտարկյալների հետ, մահապատժի հնարավոր վերականգնումն ավելի սպառնալից է դարձնում։

Էրդողանը այլեւս կանգ չի առնի Թուրքիայում ավտոկրատ նախագահական համակարգ ստեղծելու ճանապարհին, նախազգուշացնում է Շթայնբախը։ «2016-ին նրան հաջողվել է ճնշել ապստամբությունը, ու այդ ժամանակվանից սկսած նա անխնա հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր համամիտ չեն իր հետ»։

«Հանրաքվեի ընթացքում 48․6 տոկոսը ոչ է ասել սահմանադրական փոփոխություններին՝ դրանով իսկ դեմ արտահայտվելով նախագահի իշխանության ընդլայնմանը։ Արդյո՞ք նրանց էլ են սպառնում ռեպրեսիաներ»,- հարցրել է թղթակիցը փորձագետին։ «Հանրաքվեի ընթացքում գրանցված մանիպուլացումների մեջ մեղադրանքները Էրդողանը ընկալելու է որպես հարձակում իր սեփական աշխարհայացքին ու ներկայացնելու է դրանք որպես հարձակումներ իսլամական կարգերի վրա»,- մեկնաբանում է Շթայնբախը։

Թուրքական հասարակության պառակտումն ավելի նկատելի է դառնալու։ Առայժմ, փորձագետի կարծիքով, Թուրքիայում քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին խոսելու համար պատճառներ չկան։ «Սակայն ռեպրեսիաների, հանրաքվեի ու ընտրակեղծիքների դեմ բողոքի ֆոնին այսօրվա իրավիճակը չափազանց վտանգավոր է, ո ւ եթե ամեն ինչ բացասական սցենարով ընթանա, քաղաքացիական պատերազմը հնարավոր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ