News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքները չեղյալ ճանաչելու մասին ընդդիմության պահանջը, հայտնում է Hurriyet Daily News-ը։

Պարբերականի տեղեկություններով հանձնաժողովի ընդամենը մեկ անդամ է աջակցել ընդդիմության նախաձեռնությունը, իսկ 10 անդամները դեմ են արտահայտվել։

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի ժամանակ հաղթել  են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները, ստանալով ձայների 51․3 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 86 տոկոս։

Ընդդիմությունը, որի կազմում են Ժողովրդական հանրապետական կուսակցությունը, Ազգերի ժողովրդավարության կուսակցությունն ու Հայրենիքի կուսակցությունը, ԿԸՀ-ին պաշտոնապես փոխանցել է հարցում՝ հանրաքվեի արդյունքները չեղարկելու մասին։ Իրենց պահանջը կուսակցությունները հիմնավորել են նրանով, որ արդյունքները հաշվելիս՝ վավերական են համարվել նաեւ այն քվեաթերթիկները, որոնց վրա չի եղել անհրաժեշտ կնիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ