News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Հետախուզության դաշնային բյուրոյի օգնությամբ (ՀԴԲ) փնտրում է իր շարքերում WikiLeaks կազմակերպությանը տեղեկություններ հաղորդողին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքին։

Ինչպես հստակեցվել է՝ ԿՀՎ-ն ու ՀԴԲ-ն համատեղ հետաքննություն են վարում՝ պարզելու համար, թե կոնկրետ ով է WikiLeaks-ին տվյալներ փոխանցել ամերիկյան հետախուզության գործածած կիբերլրտեսության մեթոդների մասին։ 

Հեռուստաալիքը նշել է նաեւ, որ տեղեկատուին փնտրում են ԿՀՎ-ի այն կադրային աշխատակիցների ու մասնավոր մատակարարների շրջանում, ովքեր ֆիզիկական հասանելիություն են ունեցել տվյալներին, որոնք այս տարվա մարտի սկզբին հրապարակել է WikiLeaks-ը։

Այդ տեղեկություններին հասանելիություն է ունեցել մի քանի հարյուր մարդ, եւ քննիչները ստուգում են նրանցից յուրաքանչյուրին։ ՀԴԲ-ի հիմնական գործառույթներից մեկը կոնտրհետախուզությունն է։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին WikiLeaks-ը հրապարակեց ԿՀՎ-ի՝ կիբերլրտեսության տարբեր մեթոդների մասին տվյալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ