News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Եվրոպայում շարունակվում է ընտրությունների բուռն տարին, կիրակի կկայանա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որը կորոշի՝ արդյոք կենտրոնամետները կհաղթեն, թե ազգայնականը կկարողանա դիմակայել սոցիալիստ պահպանողականին»,- գրում է The Wall Street Journal-ի խմբագրությունը։

«Մի քանի ամիս շարունակ փորձառու ներդրողները կարծում էին,թե առաջին փուլի արդյունքը կլինի Մարին Լը Պենի ու կենտրոնամետ ռեֆորմատորի վերջնական մենամարտը»,- գրում է պարբերականը, նշելով, որ այդ ռեֆորմատորը կարող էր լինել կամ աջ կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնը, կամ ձախ կենտրոնամետ Էմանուել Մաքրոնը։

«Բայց երկու ռեֆորմատորներին անսպասելիորեն կարող է գերազանցել անկախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ֆրանսիացիներին ասում է, որ նրանք կարող են հարստանալ, ավելի քիչ աշխատելով ու ավելի շատ ծախսել՝ ավելի քիչ վաստակելով»,- ասվում է հոդվածում։ Արտաքին քաղաքականության մեջ նա դեմ է տրամադրված ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, աջակցում է Պուտինին ու գրել է «Գերմանական թույն» ենթավերնագրով գիրք։

«Բոլոր չորս հիմնական թեկնածուները, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, ստանում են մոտ 20 տոկոս, բայց Մելանշոնը թափ է հավաքում ու նրա վարկանիշը սրընթաց բարձրանում է։ Եզրափակիչը, որում Լը Պենը Մելանշոնի դեմ կպայքարի, կդառնա քաղաքական ցնցում շուկաների ու գուցե նաեւ՝ ԵՄ-ի ո ւ եվրագոտու ապագայի համար»,,- կանխատեսում է WSJ–ը։

Օլանդի սոցիալիստները Ֆրանսիայի տնտեսությունը դարձրել են Եվրոպայի խոշոր երկրների ամենաթույլ տնտեսությունը, ասում են հեղինակները։ «Հավելեք իսլամիստական ահաբեկչության սպառնալիքը ու Սիրիայից զանգվածային ներգաղթը ու պատրաստ է հողն այն թեկնածուների համար, որոնք իրենց քարոզարշավը կառուցում են շովինիզմի  կամ անվճար սոցիալական պետության հիման վրա։ Հույս ունենանք, որ ֆրանսիացիների մեծ մասը գոնե վերջին պահին կհեռանա քաղաքական անդունդի ծայրից»,- գրում է ամերիկյան պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ