News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրանին մեղադրել է «անդադար ու մտահոգիչ սադրանքների» մեջ, որոնք ուղղված են Մերձավոր արեւելքի ապակայունացմանն ու խոչընդոտում են տարածաշրջանում ամերիկյան շահերին, հայտնում է BBC–ն։

«Եթե իրավիճակը ինքնահոսի թողնենք, Իրանը կարող է գնալ այն նույն ճանապարհով, որով Հյուսիսային Կորեան է գնացել ու վտանգել ամբողջ աշխարհը»,- ասել է Թիլերսոնը, ելույթ ունենալով Վաշինգտոնում։

Թիլերսոնը հայտնել է, որ Իրանի հետ հարաբերությունների վերանայումը, որի մասին նա մեկ օր առաջ էր հայտնել կոնգրեսին ուղղված նամակում, վերաբերելու է ոչ միայն միջուկային գործարքին, այլեւ Մերձավոր արեւելքում Իրանի գործողություններին։ Թիլերսոնը մեղադրել է Իրանին Լիբանանում, Իրաքում, Սիրիայում ու Եմենում ԱՄՆ շահերին խոչընդոտելու համար։ «Իրանի նկատմամբ քաղաքականություն ձեւավորելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր սպառնալիքները, որոնք բխում են Իրանից, ու միանգամայն ակնհայտ է, որ դրանք շատ են»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այդ կարգադրել էր վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը։ Միաժամանակ ԱՄՆ-ում ընդւոնում են, որ Թեհրանը կատարում է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պահանջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ