News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեկ ոստիկան է փոխվել, եւս մեկն էլ վիրավորվել Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, հայտնել է RFI –ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։ Reuters-ը հայտնում է, որ վիրավորված ոստիկանը մահացել է հիվանդանոցում։

Տղամարդը, որը կրակել է ոստիկանների վրա,սպանվել է, հայտնում է Europe 1.ռադիոկայանը։ Թաղամասը շղթայված է, Փարիզի ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։

Իրադարձությունների հանգամանքները պարզվում են։ BFM հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսի ցուցմունքները, հայտնում է այն մասին, որ հինգշաբթի երեկոյան Փարիզի գլխավոր պողոտայում կրակոցներ են հնչել։ Ականատեսը մայթի վրա մարմին է տեսել, որը ոստիկանությունը արագ հեռացրել է այնտեղից։ Ըստ հեռուստաալիքի, մարդը, որը կրակ էր բացել ոստիկանների վրա, սպանվել է։

Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել։ Միաժամանակ «Ֆրանս փրեսը» գրում է, որ հնարավոր է զինված կողոպուտի փորձ է տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ