News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել ապրիլի 20-ի երեկոյան Փարիզում ոստիկանների վրա տեղի ունեցած հարձակման համար։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը մշտադիտարկում է ահաբեկիչների գործունեությունը, փոխանցում է Meduza–ն

ԻՊ ենթակայության տակ գտնվող Amaq գործակալության տարածած հաղորդագրության մեջ հանցագործը հիշատակված է որպես Աբու Յուսուբ ալ Բելժիկի (անվան վերջին մասը ցույց է տալիս, որ նա Բելգիայից է)։  Ֆրանսիայի իշխանությունները չէին հայտնել հանցագործի անունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ իշխանությունների կարծիքով փոխհրաձգությունը «ահաբեկչական բնույթի» էր։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի երեկոյան անհայտ հանցագործը կրակ էր բացել ոստիկանների վրա Փարիզի կենտրոնում, սպանելով առնվազն մեկ ու վիրավորելով երկու ոստիկանների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ