News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը ծրագրում է պարտավորեցնել Լոնդոնին ամենամյա վճարումներ կատարել այն բանից հետո, երբ 2019 թվականին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, հաղորդում է DW-ն:

Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է հասնել այն բանին, որ Միացյալ Թագավորությունը թույլ տա ԵՄ քաղաքացիների ընտանիքների վերամիավորումը Մեծ Բրիտանիայում: Այս մասին ուրբաթ օրը` ապրիլի 21-ին, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Բրյուսելի նախապատրաստած փաստաթղթին: Դրան համապատասխան, Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում Լոնդոնը պետք է ենթարկվի Լյուքսեմբուրգի Եվրոպական միության դատարանի որոշումներին (EuGH):

Փաստաթուղթը պետք է դառնա Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների համար մանդատի հիմքը, որի դրույթներով պետք է առաջնորդվի Եվրամիության կողմից բանակցային գործընթացի ղեկավար Միշել Բարնյեն: ԵՄ պետությունների ղեկավարները ծրագրում են այդ մանդատը քննարկել ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: 

Փաստաթղթի նախագիծը ենթադրում է, որ Brexit-ի շուրջ բանակցություններում կոնկրետ գումարի մասին կխոսվի, որը Լոնդոնը պետք է վճարի եվրոյով: Գումարի վերջնական թիվը չի նշվել, սակայն Մեծ Բրիտանիան արդեն մերժել է ավելի վաղ Եվրահանձնաժողովի նշած  60 միլիարդ եվրոն:

Համաձայն փաստաթղթի այլ դրույթների` Միացյալ Թագավորությունը պետք է պահպանի աշխատանքի իրավունքն ու ԵՄ քաղաքացիներին ցմահ կենսաթոշակ նշանակի, որոնք Եվրամիության կազմից դուրս գալու պահին ապրում են այնտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ