News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում քաղաքացիական ու կրոնական ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների նկատմամբ դատական գործընթացները տեղի են ունենում մեղադրյալների իրավունքների ու ընթացակարգային ձեւաչափերի կոպիտ խախտումներով: Այս մասին ասվում է քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում` ըստ 2017-ի առաջին եռամսյակում դատական գործընթացների մոնիթորինգի արդյունքների, հաղորդում է сontact.az-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը հանգել է նշված եզրակացություններին` հիմնվելով երեք գործընթացների մոնիթորինգի վրա` Նարդարանյան իրադարձությունների, Ֆիկրետ Ֆարամազօղլուի եւ Մեհման Հուսեյնովի դեմ գործերի: 

«Այս անձինք դեռ չեն կանգնել դատարանի առջեւ: Դատական պարզաբանումները տեղի են ունեցել դեռ փակ ռեժիմով: Սակայն ըստ փաստաբանների հայտնած տեղեկության` առկա  է մեղադրյալների տարրական իրավունքների խախտում», - ասել է Կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը Turan-ի թղթակցին: Նրա խոսքով` որպես կանոն դատարանները մերժում են քաղբանտարկյալների փաստաբանների բոլոր միջնորդությունները` խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (արդար դատական պարզաբանումների իրավունք): Դատավորները նաեւ անտեսում են կտտանքների դեմ եւ որակյալ բժշկական օգնության բացակայության վերաբերյալ բողոքները` խախտելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (կտտանքների արգելք): Բացի այդ, դատավորներն առանց ուշադրության են թողնում մեղադրյալների իրավունքների խախտումը` խախտելով 9-րդ (մտքի, խղճի ու կրոնի ազատություն) եւ 10-րդ (կարծիք արտահայտելու ազատության իրավունք) հոդվածները: Եւ վերջապես, խախտվում է 7-րդ հոդվածը (բացառապես օրենքի հիման վրա պատժելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ