Առնվազն 10 մարդ է վիրավորվել Մեքսիկայի մայրաքաղաքում, որտեղ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ շուկայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ականատեսների խոսքով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել ու մեքենայի կառավարումը կորցնելը։
Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են։