News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները խոստանում են դրամատիկ լինել։ «Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած ահաբեկչությունը ազդանշան է այն մասին, որ «Իսլամական պետությունը» մտադիր է հարձակում սկսել Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախօրեին ու դրանց ընթացքում»,-գրում է իտալական La Repubblica-ի ֆրանսիական բյուրոյի ղեկավար Բերնանդո Վալին։ Հեղինակը նշում է, որ «Եթե 11 թեկնածուներից որեւէ մեկը ի վիճակի չլինի անարգել անցկացնել իր նախընտրական քարոզչությունը, ապա ընդհանուր ընտրությունները կդադարեցվեն»։

Սակայն ահաբեկչությունն արդեն իսկ արմատապես փոխել է իրավիճակը։ «Երկրին, որը անվճռականության վիճակում է գտնվում, հասցվել է տրավմա, որը միանշանակ կազդի քվեարկության վրա,- ասվում է հոդվածում,- Ընտրողների բարկությունը ձեռնտու է այն թեկնածուներին, որոնք առավել անհանդուրժող են ահաբեկչության ու այն սնող բոլոր հանգամանքների հանդեպ՝ ներգաղթի ընդհանրապես ու ներգաղթյալների՝ մասնավորապես»։

Լրագրողը կարծում է, որ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հարձակումը ու ոստիկանի սպանությունը կարող են հիմնովին փոխել ընտրողների նախապատվությունների պատկերը։ Թվում էր, թե Մարին Լը Պենը բարդ վիճակում էր հայտնվել։ Նրա վիրտուալ վարկանիշն ավելի ցածր էր, քան չափավոր Էմանուել Մաքրոնինը։ Սակայն Փարիզի հենց կենտրոնում հեղված արյունը կարող է նպաստել Ազգային ճակատի ու նրա թեկնածուի դիրքերին»,- համարում է Վալին։

«Բախվելով բարդությունների Սիրիայի ու Իրաքի մարտի դաշտում՝ ԻՊ-ն համախմբում է իր անդամներին Եվրոպայի սրտում ու հենց Ֆրանսիայում, որտեղ մեծ մուսուլմանական համայնքը կարող է մաակարարել մահապարտ երիտասարդների»,- գրում է հեղինակը

«Բջիջը, որը գործում էր Ելիսեյան դաշտերում, ըստ երեւույթին, նման է «Բատակլանի» ահաբեկիչներին։ Դրանք վարժեցված մարդիկ են ու պատրաստ են սկսել գործողություններ նախագահական ընտրությունների կապակցությամբ։ Ընտրությունները խոստանում են լինել անորոշ ու դրամատիկ»,- ամփոփում է լրագրողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ