News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ փոխըմբռնումն «անհավանական» է անվանել: Այս մասին նա հայտարարել է AP գործակալության հետ հարցազրույցում, հաղորդում է DW-ն: Թրամփը հավելել է, որ նման բան չէր սպասում, քանի որ ինքն ու Մերկելը տարաձայնություններ ունեն միգրացիայի եւ ՆԱՏՕ-ի հարցերի շուրջ:

Նա նաեւ բացատրել է, թե ինչու Սպիտակ տանը հանդիպման ժամանակ չի սեղմել Գերմանիայի կանցլերի ձեռքը, երբ այդ մասին խնդրել են լրագրողները: «Ինձ թվում է` ինչ-որ մեկը բղավեց` սեղմեք ձեռքերը: Բայց ես չլսեցի: Մենք արդեն մինչ այդ չորս անգամ միմյանց ձեռք էինք սեղմել»,- ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ