News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժան- Ժակ Յուրվոասը Journal du Dimanche թերթին հայտնել է «առավելագույն մոբիլիզացիայի» մասին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում երկրում անվտանգություն ապահովելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պարբերականը նշում է, որ Յուրվոասի խոսքով նախագահական ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովման ջանքերը համակարգվում են տարբեր նախարարների կողմից։

«Մոբիլիզացիան առավելագույն է։ Ֆրանսիացիների անվտանգությունը հավաքական խնդիր է։ Յուրաքանչյուրը իր ավանդն է ունենում, ու մենք նախարարների միջեւ ամուր ու ամբողջական փաթեթ ենք ձեւավորում։ Տեղեկությունները բաշխվում են ու ջանքերը՝ համակարգվում»,- հայտնել է Յուրվոասը։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ