News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը կրճատում է տարբերությունը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։

Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՆԳՆ-ի տվյալներով՝ քվեների մոտ 60 տոկոսի (22,6 մլն քվեաթերթիկ) հաշվարկի արդյունքում Լը Պենը ստանում է 23,54 տոկոս, Մաքրոնը՝ 22,82 տոկոս քվե։

«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը երրորդն է՝ 19,69 տոկոսով, «Անկոտրում Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ չորրորդը՝ 18,47 տոկոսով։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Դրան կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ