News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։

Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՆԳՆ-ի տվյալներով քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկի արդյունքում Մաքրոնը ստացել է քվեների 23,72 տոկոսը։

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին  Լը Պենը ստանում է 21,90 տոկոս։

«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը երրորդն է՝ 19,92 տոկոսով, «Անկոտրում Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ չորրորդը՝ 19,24 տոկոսով։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Դրան կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ