News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը պարզել է, որ այն երաժշտությունը, որը մեզ ստիպում է արտասվել, միաժամանակ բավականություն է պատճառում մեզ։ Դա կարող է օգնել հասկանալ տխուր երաժշտության մշտական պոպուլյարությունը, հայտնում է Planet-today–ն։

Հետազոտության մասնակիցներին երկու խմբի են բաժանել՝ չորս հարցերին նրանց պատասխանների հիման վրա՝ «Երաժշտություն լսելիս որքա՞ն հաճախ եք դուք փշաքաղվում, ողնաշարի մասում դող զգում, ուզում արտասվել ու կոկորդի մեջ գունդ զգում»։

Մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ փշաքաղվող խումբ ( առաջին երկու հարցերը), ու արտասվող խումբ (երրորդ ու չորրորդ հարցերը)։

Հետո խմբերը լսել են երաժշտությունը, որը նրանց մոտ առաջացնում էր իրենց սիրելի զգացումը՝ փշաքաղություն, կամ արցունք։

Պարզվել է ՝ փշաքաղվել ստիպող երգը ընկալվում է որպես միաժամանակ տխուր ու երջանիկ, իսկ արցունքներ առաջացնող երգը՝ որպես տխուր ու հանգիստ։ Սա ցույց է տալիս, որ արցունքները առաջացնում են բավականություն՝ տխրությունից ու հոգեպես հանգստացնում են մարդուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ