News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում գյուղական շրջանների Սոցիալական արդարության ու զարգացման նախարար Գոպալ Բհարգավան 700 հարսնացունցերի փայտե մահակներ է նվիրել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով DailyMail-ին:

Քաղաքական գործչի խոսքով` կանայք այն կարող են որպես զենք կիրառել, եթե տղամարդիկ իրենց պատշաճ կերպով չպահեն ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո: Յուրօրինակ նվերը նա հանձնել է հարսանցուներին, ովքեր ամուսնացել են տեղի իշխանությունների կազմակերպած զանգվածային հարսանեկան արարողության ժամանակ:

Մահակներից յուրաքանչյուրի վրա առկա է «Հարբեցողներին ծեծելու համար» եւ «Ոստիկանությունը չի միջամտում» մակագրությունները: Բհարգավան կանանց խորհուրդ է տվել նախ փորձել երկխոսություն սկսել իրենց հարբած ամուսինների հետ, սակայն եթե նրանք հրաժարվեն լսել, գործի դնել հարսանեկան նվերը:

Նախարարի խոսքով` իր արարքով նա ցանկացել է ուշադրություն հրավիրել գյուղացի կանանց խղճալի դրության վրա, ովքեր բռնության են ենթարկվում իրենց հարբեցող ամուսինների կողմից:

Ենթադրվում է նորապսակներին բաժանել ընդհանուր առմամբ 10 հազար նման մահակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ