«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը կապել են Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ։ Այս մասին ասվում է ամփոփիչ հռչակագրում, որն ընդունվել է Իտալիայի Տաորմինա քաղաքում G7-ի երկօրյա գագաթնաժողովի ավարտին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք կրկին ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ պատժամիջոցների տեւականությունն ակնհայտորեն կապված է Մինսկի համաձայնագրերի շրջանակում Ռուսաստանի՝ իր պարտականությունները կատարելու եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելու հետ», - ընդգծել են աշխարհի յոթ երկրների առաջնորդները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա ու Ճապոնիա)։