News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի շիրիմը պղծվել է: Կիրակի՝ մայիսի 28-ին, հաղորդվել է, որ անհայտ անձը Կոլոմբե լե դեզ Էգլիզ քաղաքի գերեզմանատանը շրջել է դը Գոլի շիրիմի մարմարե խաչը, փոխանցում է DW-ն: 

Միջադեպի հետ կապված իր վրդովմունքն է արտահայտել Ֆրանսիայի կառավարությունը: Միջադեպը տեղի է ունեցել նացիստական օկուպացիայի դիմադրության հիշատակի օրը:

Ոստիկանության տեղեկություններով՝ իրավախախտին նկարահանել է տեսահսկման սարքը: Նշվում է, որ անհայտ անձը տեղական ժամանակով ժամը 17:00-ին բարձրացել է տապանաքարի վրա, որից հետո շրջել 1,5-մետրանոց խաչը: Դրանից զատ, նա թքել է դը Գոլի շիրիմի վրա: Ըստ քաղաքապետի՝ տղամարդը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, քանի որ հոգեկան հիվանդի տպավորություն է գործել: Ոստիկանությունը զբաղված է նրա որոնումներով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է շիրիմի անհապաղ վերականգնման մասին: «Գեներալ դը Գոլի անձը եւ նրա հիշատակը բոլոր ֆրանսիացիների համար սրտամոտ են»,- հայտարարել են նախագահի վարչակազմից: Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը միջադեպը «վանդալիզմի գործողություն» եւ «Ֆրանսիայի դեմ հանցագործություն» է անվանել:

Շառլ դը Գոլը Ֆրանսիայի նախագահն էր 1959-ից 1969 թվականներին: Նա վախճանվել է 1970 թվականին, 79 տարեկանում: 1943 թվականի մայիսի 27-ին տեղի է ունեցել Ազգային կոմիտեի առաջին նիստը, որի արդյունքում դիմադրության բոլոր խմբավորումները միավորվել են: 2014 թվականից մայիսի 27-ը համարվում է հիշատակի ազգային օր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ