News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը աղետ կդառնա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթթիսը CBS News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով Հյուսիսային Կորեայի վարչակարգն ունի հրետանային սպառազինություններ ու հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կարող է հասնել Սեուլ։ Նա նշել է , որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է տարածաշրջանի համար, այդ թվում Ճապոնիայի, Չինաստանի ու Ռուսաստանի։ «Բայց խնդիրն այն է, որ եթե մենք չկարողանանք լուծել խնդիրը դիվանագիտական ուղով, դա աղետալի պատերազմ կլինի»,- նշել է Մաթթիսը՝ հավելելով, որ Փհենյանը ուղիղ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար։ «ԱՄՆ-ն միանգամայն հստակ է արտահայտվել։ Մենք չպետք է սպասենք քանի դեռ նրանց մոտ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ հայտնվի»,- համարում է Պենտագոնի ղեկավարը։ «Մենք ենթադրում ենք, որ յուրաքանչյուր փորձարկումից արդյունքները լավանում են»,- ասել է Մաթիսը։

Ընդ որում նա հրաժարվել է նշել Հյուսիսային Կորեայի համար անդառնալիության կարմիր գիծը։ «Մենք արդեն հիմա դա համարում ենք ուղիղ սպառնալիք։ Ինչ վերաբերում է կոնկրետ սպառնալիքին, ես չեմ ուզում ժամանակային սահմաններ նշել։ Հաշվի առնելով այն , ինչ մենք գիտենք, ես կնախընտրեի լռել, քանի որ մենք կարող ենք իմանալ մի բան, որը նույնիսկ հյուսիսկորեացիները չգիտեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ