Եվրամիությունը մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը երկարաձգել է Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները եւ ցանկում եւս երեք նախարարի ներառել: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարությունում:
«2017 թվականի մայիսի 29-ին Խորհուրդը մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը երկարաձգեց սիրիական ռեժիմի դեմ սահմանափակումների գործողությունը»,- ասված է փաստաթղթում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դրանում նշվում է, որ «ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ավելացրել է սիրիական կառավարության երեք նախարարների»: