News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիցիլիայում անցկացված գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՄՆ նախագահ Թրամփը վերացրեց «մեծ յոթնյակը»: Այս մասին գրում է Die Zeit-ը:

«Եթե գագաթնաժողովն ընկերների հանդիպման նման մի բան էր, ապա ինչպիսի՞ն է այդ դեպքում թշնամիների հանդիպումը,- գրում է լրագրողը: Իտալիայում աշխարհի յոթ առաջատար երկրների հանդիպումը ցույց տվեց, որ G7-ը, ըստ էության, այլեւս չկա, կան միայն ամերիկացիներն ու մնացյալ ամբողջ աշխարհը»:

Ըստ Շիրիտցի՝ գրեթե ոչ մի հարցում, լինի դա համատեղ առեւտուր, կլիմա, փախստականներ, կողմերին չհաջողվեց «համաձայնություն ձեռք բերել, իսկ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարությունը ստանդարտ փոխզիջումների խառնուրդ էր»:

Ավելին, «կլիմայի պաշտպանության» հարցում «նույնիսկ դա անհնար դարձավ, քանի որ Թրամփը, ինչպես իր Twitter-ում է գրել, միայն հաջորդ շաբաթ կորոշի, ուզո՞ւմ է ընդհանրապես հետեւել Փարիզի համաձայնագրին, որը նաեւ Միացյալ Նահանգներն է ստորագրել»:

«Այդ պատճառով, G7-ի գագաթնաժողովից հետո հարկավոր է լրջորեն հարցնել, արդյո՞ք այդ ձեւաչափը գոյության իրավունք ունի»,- գրել է հեղինակը՝ հիշեցնելով, որ ժամանակին, երբ որոշումները կայացնում էին հին արդյունաբերական գերտերությունները, «յոթնյակը» համաշխարհային կառավարության նման մի բան էր: Իսկ ժամանակի ընթացքում, երբ ուժերի հարաբերակցությունը որոշակիորեն փոխվեց՝ Ասիայում եւ Լատինական Ամերիկայում զարգացող երկրների վերելքի պատճառով, G20 ստեղծվեց, որում նոր երկրներ ներառվեցին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ