News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հեռանում է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից: Ամերիկացի ժողովրդի շահերից ելնելով՝ ԱՄՆ-ն դադարեցնում է Փարիզի համաձայնագրի՝ այս պահի դրությամբ ոչ պարտադիր տարրերի իրականացումը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան այգում ունեցած ելույթում:

Նրա խոսքով՝ Փարիզի համաձայնագիրը ոտնահարում է ԱՄՆ-ի շահերը՝ ի նպաստ այլ երկրների: Նա նշել է, որ այս համաձայնագիրը կարող է Ամերիկային «մինչեւ 2025 թվականը 27 մլն աշխատատեղի կորուստ արժենալ»:

Թրամփը, միաժամանակ, նշել է, որ ԱՄՆ-ն Փարիզի համաձայնագրին վերամիանալու կամ բոլորովին նոր համաձայնագրի միանալու բանակցություններ կսկսի արդար պայմաններում, որոնք կհամապատասխանեն ամերիկացի ժողովրդի շահերին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ