News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հռոմում մետրոյի երրորդ գծի շինարարության ժամանակ հայտնաբերվել է Տրայանոս կայսեր (մ.թ. 98−117 թվականներ) ժամանակաշրջանի լավ պահպանված փայտե տուն` կահույքով, խճանակարով եւ որմնանկարներով, հայտնում է Il Tempo պարբերականը:

Գտածոն հայտնաբերվել է Ցելիում բլրի վրա խոր հորում` Ֆերատելա եւ Աբա Արադամ փողոցների խաչմերուկում: Տունը հին դարերում հրդեհից սաստիկ տուժել է, որի պատճառը կարող էր լինել, ենթադրաբար, երկրաշարժը: Հնագետներին, սակայն, առաջին անգամ հաջողվել է հայտնաբերել սոլյարիի մնացորդներ: Դրանից բացի, պահպանվել են բնակելի 2 սենյակներ, աթոռների ոտքեր, սեղանիկներ եւ շան ու շան ձագի կմախքներ: Տանը հայտնաբերվել է հատակի սեւ-սպիտակ խճանկարի, առաստաղի նկարազարդված հատվածներ, ծաղկային որմնանկարներ եւ պատերին մարմարյա սալաքարեր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ