News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Համացանցում սկսվել է մուսուլման կանանց համար սեքսի ձեռնարկի վաճառք։ The Guardian-ը հայտնում է, որ գիրքը, որի հեղինակը քողարկվում է Ումմ Մուլադխաթ կեղծանվան տակ, առաջին նման ձեռնարկն է, որը գրվել է մուսուլման կնոջ կողմից։

«Սեքսի մասին մուսուլմանական ուղեցույց․ հալալ ուղեցույց ցնցող սեքսի մասին» կոչվող գրքում ներկայացված են խորհուրդներ  տարբեր թեմաների շուրջ, մասնավորապես համբույրների ու սեքսի դիրքերի մասին։

«Իսլամի տեսակետից գրքում շեշտադրվում են ամուսնության շրջանակում ֆիզիկական հարաբերությունները վայելելը, այլ ոչ թե միայն սերնդի շարունակության խնդիրը։ Կնոջ իրավունքն է, որ ամուսինը բավարարի նրա սեռական պահանջները»,- պարզաբանել է հեղինակը։

Պարբերականը նշում է, որ որոշ քննադատներ հեղինակին մեղադրել են սանձարձակությունը խրախուսելու մեջ։ Միաժամանակ շատ ընթերցողներ դրական են ընդունել այդ գիրքը, գովելով հեղինակին, որ նա անդրադարձել է այդ արգելված թեմային։

«Ես հուսադրող արձագանքներ եմ ստացել, բայց նաեւ զգալի քանակոթյան ստորացուցիչ ու զզվելի հաղորդագրություններ,- պատմել է Մուլադխաթը,- Մի կին ասել էր, որ դա ավելորդություն է, քանի որ այդ ամենը բոլորը իմանում են իրենց մայրերից։ Ես կասկածում եմ, որ բոլոր մայրերն այդ մասին այդքան մանրամասն են պատմում, որքան ես»։

Մուսուլման կանանց կազմակերպությունները նույնպես գովել են գրքի հեղինակին։ Նրանց կարծիքով, այս գիրքն ընդլայնում է մուսուլման կանանց իրավունքները ու պաշտպանում նրանց «սեռական վիրավորական հարաբերություններից»։

Մուալդխաթը կեղծանունով ներկայանալու իր որոշումը բացատրել է նրանով, որ վախենում էր գրքի մասին բացասական արձագանքներից ու նաեւ չէր ուզում շրջապատում իրեն ճանաչեն, որպես «սեքսի մասին գիրք գրած կին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ