News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուշայկիրե պատմական ամրոցի փլատակներում մինի կիսաշրջազգեստով ու կրոպ- տոպով զբոսնող աղջկան պատկերող տեսագրությունը բուռն քննարկումներ է առաջացրել։ BBC-ն հայտնում է, որ տեսահոլովակում Խուլիդ անունով մոդելն է զբոսնում ամրոցում՝ լուրջ մարտահրավեր նետելով պահպանողական թագավորությանը, որտեղ կանայք պետք է աբայա ու փարանջա կրեն ու իրավունք չունեն վարել մեքենա ու լքել տունը առանց տղամարդու (բնականաբար ազգականի) ուղեկցությամբ։

Նրա արարքը հասարակությանը երկու ճամբարի է կիսել։ Մի մասը համարում է, որ այդ կինը պետք է կալանավորվի ու պատժվի, իսկ մյուս մասը կարծում է, որ նա շատ համարձակ է ու իրավունք ունի հանգնվել այնպես, ինչպես կամենում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ