News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տեղեկություններով, հունիսին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպը դանդաղել է։ Այդ գործընթացը սկսվել է դեռ մայիսին և պահպանվել է կիսամյակի վերջին ամսին։

Ընդհանուր առմամբ հունվար- հունիս ամիսներին հավաքված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել է 7․3 տոկոսով։ Սակայն դա տեղի է ունեցել միայն ընթացիկ տարվա առաջին ամիսների «շնորհիվ», քանի որ հաշվետու հունիսին տեմպը նվազել է մինչեւ 2․6 տոկոս։

Դանդաղման պատճառները կապակցված են մի շարք հիմնական հարկերից հավաքված գումարի կրճատման հետ։ Հունիսին, տարեկան կտրվածքով ամենամեծ անկումն են ունեցել եկամտահարկն ու շահութահարկը, յուրաքանչյուրը նույն մեծության գումարով՝ 2․4 մլրդ դրամով։ Հարաբերական ցուցանիշներով հակառեկորդ է սահմանել շահութահարկը՝ անկում ավելի քան 18 տոկոսով։

ԱԱՀ-ն, որը ժամանակին հարկերի առաջատարն էր, նույնպես չի խուսափել այդ ճակատագրից։ Հունիսին ԱԱՀ գումարը նվազել է տարեկան կտրվածքով 1․6 մլրդ դրամով, կամ էլ 5․3 տոկոսով; Ուշագրավ է , որ ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների  մասով  ԱԱՀ-ի գումարն ավելացել է 2․3 մլրդ դրամով, կամ էլ 46․7 տոկոսով։ Այսինքն գրեթե մեկուկես անգամ։

Հասկանալի է, որ ԵՏՄ երկրներից ներմուծման առյուծի բաժինը Ռուսաստանինն է, որտեղից մեր երկիր է ներմուծվում հիմնականում բնական գազ, նավթամթերք, նաեւ հացահատիկ։ Այսինքն ապրանքներ, որոնք ծավալով զբաղեցնում են մեր ներմուծման վերին հորիզոնականները։

Ի դեպ, ԱԱՀ-ն կորցրել է իր առաջատար դիրքը երկրի պեբյուջեի հարկային եկամուտներում։ Եվ այսպես, հաշվետու ամսում, ընդհանուր ցուցանիշում իր մասնաբաժնով, եկամտահարկը զուտ խորհրդանշորեն է զիջել ԱԱՀ-ին՝ 30․4 տոկոսը 30․5 տոկոսի դեմ։ Ճիշտ է, եկամտահարկում, բացի շահութահարկից, ներառված են նաեւ սոցիալական ապահովագրության վճարները (որոնք ժամանակին վճարվում էին նախկին Կենսաթոշակային ֆոնդին)։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ