News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոնակոյի աճուրդային տունը հայտնել է, որ աճուրդում վաճառվել է մի ժամացույց, որի սեփականատեր է նշված Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը։ Թանկարժեք Patek Philippe Triple Complication մոդելը ձեռք է բերել մի անհայտ գնորդ։

Լրագրողների ուշադրությունը գրաված ժամացույցը, որը Antiquorum-ում աճուրդի էր դրված Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունով երաշխավորական փաստաթղթերով, վաճառվել է հուլիսի 19-ին։

Թիվ 239 լոտով աճուրդի դրված Patek Philippe 5208P Triple Complication ժամացույցն ունի պլատինե կորպուս, հավերժ օրացույց ու ոսկե թվատախտակ։ Սա շատ հազվագյուտ մոդել է, քանի որ սահմանափակ քանակով է արտադրվում։ Նման ժամացույց կարելի է գնել միայն հատուկ պատվերով։

Գնորդն այդ ժամացույցի համար 1․054 մլն եվրո է վճարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ