ԱՄՆ Վիսքոնսին նահանգում տեղակայված Three Square Market ընկերությունը անձնակազմի 50 անդամների մաշկի տակ միկրոչիփեր կտեղադրի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ նման միջոցառումներն ուղղված են ընկերության էլեկտրոնային սարքավորումներին մարդկանց հասանելիությունը դյուրացնելու համար: Միկրոչիփերը թույլ կտան միանալ համակարգիչներին եւ օգտվել գրասենյակի տեխնիկայից:
Միկրոսխեմաները, որոնք 300 հազար դոլար արժեն, անվճար կտեղադրվեն:
Նախագծի բոլոր մասնակիցները ինքնակամ համաձայնվել են նման վիրահատության կատարմանը: