News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են երկրի տարածքում արգելել ինքնակառավարվող մեքենաների գործածումը՝ հանուն աշխատատեղերի պահպանման։ Փոխադրամիջոցների նորարարական տեսակին դեմ է արտահայտվել Նիտին Գադկարին, երկրի փոխադրումների ու ճանապարհների նախարարը, հայտնում է Oane-ը։

Կառավարության կարծիքով Հնդկաստանում չի կարելի թույլատրել անվարորդ մեքենաների գործածումը, քանի որ երկրում գործազրկության բարձր մակարդակ կա։ Իշխանությունները որոշել են արգելել այն տեխնոլոգիաների կիրառումը, որոնք բնակչությանը զրկում են աշխատատեղերից։ Այսօրվա դրությամբ պահանջվում է մոտ 100 հազար վարորդ։ Մոտ ժամանակներս պաշտոնյաները մտադիր են բացել մասնագետների ուսուցման հատուկ կենտրոն։

Տվյալ որոշման մասին Հնդկաստանի նախարարը հայտնել է ճանապարհային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ։ Նոր օրինագիծն աջակցում է տրանսպորտի ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ