News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով  այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց քրեական գործի անջատված մասով մեղադրյալ Հովհաննես Բալաբանյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ապարին, նրա հետ էլ գնացել է Նորք-Մարաշում գտնվող տունը եւ ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ:

«Ապարի հետ Սողոմոն Քոչարյանի հուղարկավորության ժամանակ էի ծանոթացել, ինձ հարցրեց` աշխատանք ունեմ, թե չունեմ, ասաց` լավ տղա ես, դուրս եկար, կարամ գործ ճարեմ, աշխատես: Որոշ ժամանակ անցավ, զանգեց, պայմանավորվեցինք հանդիպեցինք: Հետո գնացի Մարաշի տուն, իմ մոտ տպավորություն էր, որ Արթուրն, իր քույրն ու կինն են էդ տանը, ընտանեկան մթնոլորտ էր: Երկու անգամ եմ եղել այդ տանը: Արթուրից աշխատանքի համար եմ հետաքրքրվել, բայց չի ասել, թե ինչ աշխատանք է կոնկրետ: Հետո եկել ինձ ձերբակալել են»,-ասաց նա:

Բալաբանյանը նշեց, որ ինքն Արեւաշատ գյուղի բնակիչ է, իրենից հետաքրքրվել են` արդյոք գյուղի վրայով ինքնաթիռներ անցնում են. «Հարցին` ինքնաթիռները ձեր մոտով են անցնում, ես էլ ասացի` այո»:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Ըստ նախաքննական ցուցմունքի, երբ նա գնացել է Նորք-Մարաշում գտնվող տուն, Արթուր Վարդանյանն իրեն հարցրել է` ում միջոցով է այդ տուն հասել, ինքն էլ պատասխանել է`Ապարի:

«Այնուհետեւ ինձ հարցրեց` ծառայել եմ, թե ոչ, արդյոք կարողանում եմ զենք օգտագործել: Նա ինձ ասաց, որ իմ ընտանիքի անդամներից գաղտնի պահեմ մեր միջեւ եղած խոսակցությունը: Այնուհետեւ տուն մտավ Ապարը մեկ այլ անձի հետ, այդ ընթացքում 12 անձի եմ նկատել եւ որոշակի գաղտնիություն եմ նկատել: Հաջորդ օրն ինձ զանգեցին, որպեսզի հանդիպենք: Ավետն եկավ ինձ տնից վերցրեց, հասանք Նորք-Մարաշի տուն, տուն չհասած, ինձ ասացին, որ հեռախոս անջատեմ: Արթուրն ինձ ասաց,որ շտապում է ինքը եւ եթե ցանկություն ունեմ մնամ իրենց տանը գիշերեմ, ես հրաժարվեցի: Այնուհետեւ ինձնից հետաքրքրվեց` ինչ չափի հագուստ եւ կոշիկ եմ կրում: Տեսնելով զինվորական համազգեստ, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես պետք է պահակ աշխատեմ»:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ