News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գարեջուրը մարդուն երջանիկ է դարձնում։ Այսպիսի եզրահանգման են եկել Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի  գիտնականները, հաղորդում է DW-ն։

Եվ դրա պատճառը միայն ալկոհոլը չէ։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ  գարեջրի բաղադրությունում առկա հորդեինը, որը հաճելի զգացողություններ առաջացնող ալկալոիդ է, մարդու ուղեղի վրա ազդում է «ուրախության» հորմոնի՝ դոֆամինի պես։

Հետազոտության խմբի ղեկավար, քիմիկոս Մոնիկա Փիշետսրիդերը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսպիսի արդյունքները իր եւ գործընկերների համար շատ անսպասելի էին։

Հրապարակված տվյալները ստացվել են տարբեր մթերքների մեջ  առկա 13 հազար նյութերի ուսումնասիրության արդյունքում, որպեսզի պարզեն, թե ազդու՞մ են դրանք դոֆամին D2-ի ռեցեպտորի վրա՝ ուրախության զգացումներ առաջացնելով։ Արդյունքում պարզվել է, որ այդ ցուցակի առաջին տեղում է հորդեինը, որն էլ մտնում է գարեջրի բաղադրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ