News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեգակնային համակարգի մարմինների զանգվածի ցուցանիշը մշտապես փոփոխվում է: Երկիրն ամեն տարի «նիհարում» է 50 հազար տոննակով, իսկ Լուսինը, հակառակը, 6 հազար տոննայով «գիրանում» է: Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները, փոխանցում է Oane-ը:

Երկրի մակերեւույթն ամեն տարի ծածկվում է 40 հազար տոննա տիեզերական աղբով ու փոշիով: Դրանից բացի Երկնագույն մոլորակի զանգվածի ջերմաստիճանի բարձրացումը մեծանում է: Սակայն ամբողջ ժամանակ մթնոլորտից տիեզերք է արտամղվում ջրածին եւ հելիում, իսկ միջուկը, էներգիան կորցնելով, թեթեւանում է: Այս բոլոր գործոնների հանրագումարում Երկիրն ամեն տարի, ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները, քաշից 50 հազար տոննա է կորցնում:

Լուսնի դեպքում ամեն ինչ այլ է՝ այնտեղ մթնոլորտ չկա, իսկ միջուկը արբանյակի ընդհանուր ծավալի 2 տոկոսն է կազմում: Լուսինն ամեն տարի 6 հազար տոննայով «գիրանում» է տիեզերական աղբի հաշվին, որոնք նրա մակերեւույթին են ընկնում եւ այնտեղ են մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ